211652_close_icon
views-count984 դիտում article-date 15:36 04-12-2022

ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյան այցելել է Քաջարան

Դեկտեմբերի 3-ին ճանաչողական այցի շրջանակներում Քաջարան է այցելել ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին և «Մոսկվայի տուն» Մոսկվայի մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Քաջարանի քաղաքապետը  կից լուսանկարներ հրապարակել այցից:

««ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի և նույն ընկերության ղեկավար կազմի հետ միասին հյուրերին ուղեկցեցինք քաղաքում գործող՝ մշակութային, նախադպրոցական և մարզական օջախներ։ Առաջին կանգառը «ԶՊՄԿ» մշակույթի պալատում էր, երկրորդ կանգառը նախադպրոցական ուսումնական հաստատությունում, այնուհետև մարզահամալիրում, որտեղ հյուրերը ծանոթացան համայնքի երեխաների և սաների վերոնշյալ մշակութային, մարզական ու նախադպրոցական հաստատություններում պարապմունքների ընթացքին և պայմաններին»,- հայտնել է նա։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր