211652_close_icon
views-count1278 դիտում article-date 16:40 04-12-2022

Իրանում մապատաժի են ենթարկել 4 իրանցիների, ովքեր մեղադրվում էին իսրայելական «Մոսսադ»-ի հետ համագործակցելու մեջ

Դեկտեմբերի 4-ին Իրանում կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկվել 4 իրանցիներ, որոնց իրանական իշխանությունները մեղադրում էին իսրայելական «Մոսսադ» արտաքին հետախուզական ծառայության հետ համագործակցելու մեջ։

Ինչպես հայտնում են իսրայելական լրատվամիջոցները, նշված գործով 5-10 տարվա ազատազրկման են դատապարտվել ևս 3 իրանցիներ։ 

«Առավոտյան հանցախմբի 4 անդամներ կախաղան են բարձրացվել՝ կապված սիոնիստական հետախուզական ռեժիմի հետ համագործակցության հետ»,-ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր