211652_close_icon
views-count16487 դիտում article-date 15:25 04-12-2022

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. մառախուղի պատճառով իրանական համարանիշներով՝ բիտում տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է, օպերատիվ են գործել տեղի ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում բիտում տեղափոխող իրանական համարանիշներով բեռնատարը Կապան-Երևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում եղանակի վատ տեսանելիության (մառախուղ) պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր