211652_close_icon
views-count1201 դիտում article-date 12:08 05-12-2022

«Երևանի ավտոբուս»–ի վարորդները մեկնել են Գերմանիա` 12–օրյա վերապատրաստում անցնելու. նրանք վարելու են MAN ավտոբուսները

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 10 վարորդներ այսօր մեկնել են Գերմանիա՝ 12-օրյա վերապատրաստում անցնելու։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը։

Նրա խոսքով՝ վարորդների ընդունելության գործընթացը կրելու է ամենօրյա բնույթ։

«Այս պահի դրությամբ ունենք 275 գրանցված վարորդ, որոնք հիմնականում Արարատի և Արմավիրի մարզից են։ Առաջիկայում նրանց փաստաթղթերը կենթարկվեն մանրակրկիտ զննության, որից հետո ամեն կիրակի մեզ մոտ կկազմակերպվի պրակտիկ ավտոբուսով երթևեկ»,- նշեց Թարփոշյանը։

Հիշեցնենք, որ Երևան համայնքը Կառավարության աջակցությամբ ձեռք է բերելու 100 հատ գերմանական արտադրության 12-մետրանոց MAN մակնիշի ավտոբուս, որոնք Երևանում կլինեն 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր