211652_close_icon
views-count1470 դիտում article-date 21:56 05-12-2022

Պատկերացնում եմ, թե այս ամենը կարդալով՝ ինչպես են հրճվում ադրբեջանցիներն ու հռհռում մեզ վրա․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարդում ես քպ-ական «գործիչների» մեկնաբանությունները Արցախի հարցով ու ․․․ Օրինակները շատ-շատ են․ Մարիա Կարապետյան, Հովիկ Աղազարյան, Վիգեն Խաչատրյան և մնացած բոլորը։

Պատկերացնում եմ, թե այս ամենը կարդալով, ինչպես են հրճվում ադրբեջանցիներն ու հռհռում մեզ վրա։ Խնդրանք իրենց անկախ կամ ընդդիմադիր համարող լրատվամիջոցներին․ արհամարհեք և այլևս երբեք հարցազրույց, կարծիք մի հարցրեք այդ ողորմելի-դավաճաններից։ Նրանց «կարծիքները» հրապարակելով, դուք ակամայից նույնպես ջուր եք լցնում թշնամու ջրաղացին։ Առանց այդ էլ նրանց գովազդում են Հ1-ը, Ֆակտորը, Ազատությունը և այլ մերձիշխանական քարոզչամիջոցներ։

Հ․Գ․ Հարց ՀՅԴ-ին․ երբ Հովիկ Աղազարյանին ընդունում էիք ՀՅԴ շարքերը, նա ի՞նչ կարծիքի էր Արցախի մասին։ Իսկ հետո՞, երբ հեռացավ, նրան ներեցի՞ք․․․»: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր