211652_close_icon
views-count34635 դիտում article-date 11:25 06-12-2022

Վրաերթ Կոտայքի մարզում․ 68-ամյա վարորդը Mercedes-ով Հրազդանում վրաերթի է ենթարկել իր հասակակից հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Սանասար Չ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Հենրիկ Պ․-ին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Հրազդան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին օգնել է՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ, անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հակոբյանի գլխավորությամբ։ 

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանը

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր