211652_close_icon
views-count741 դիտում article-date 12:16 06-12-2022

Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա հարաբերությունները հետայսու ավելի կխորանան և կընդլայնվեն. Խաչատուրյանը՝ Ժապարովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը  ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին: Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքներն այսուհետ ևս կծառայեն Ղրղզստանի Հանրապետության զարգացմանը՝ նպաստելով ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը և երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը:

Լիահույս եմ, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա հարաբերությունները հետայսու ավելի կխորանան և կընդլայնվեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր