742 դիտում
12:43 06-12-2022
ՀՀ-ն կարևորում է Ֆինլանդիայի հետ բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների զարգացումը. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է.
«Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Այս տարի լրացել է Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը համատեղ ձեռքբերումներն արժևորելու և համագործակցության նոր հեռանկարներ ուրվագծելու համար կարևոր հանգրվան է։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք և կընդլայնենք գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ֆինլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Նմանատիպ նյութեր
10877 դիտում
20:36 13-06-2018
Նիկոլ Փաշինյանն ակնկալում է փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետ զարգացում
Այս բաժնից
487 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
301 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը