211652_close_icon
views-count569 դիտում article-date 17:08 06-12-2022

Ոստիկանապետի նախկին տեղակալը նշանակվել է զինվորական դատախազի տեղակալ

Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Աննա Վարդապետյանը հրաման է ստորագրել Հովհաննես Քոչարյանին այդ պաշտոնին նշանակելու և  դասային աստիճանը համապատասխանեցնելու մասին։ Ոստիկանությունում Քոչարյանին շնորհված գնդապետի կոչումը համապատասխանեցվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանին։

Հովհաննես Քոչարյանը ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալն էր։

Նմանատիպ նյութեր