211652_close_icon
views-count744 դիտում article-date 17:47 06-12-2022

Երևանի 2023թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը կդրվեն ավագանու քննարկման

Ամփոփվել է Երևանի 2023թ. բյուջեի, զարգացման ծրագրի, ինչպես նաև տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց վերաբերվող արտոնությունների նախագծերի հանրային քննարկումը:

Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ այս տարի հանրային լսումներ են կազմակերպվել վարչական շրջաններում: 190 մասնակցից ստացվել է ավելի քան 30 առաջարկ, 12 հոգի էլ մասնակցել է քաղաքապետարանում անցկացված հանրային բաց լսմանը, իսկ առցանց հարթակով քաղաքացիներից ստացվել է 45 առաջարկ:

Այգիների և պուրակների հիմնում, բարեկարգում, ըստ տեղանքի նոր լուծումներ, ճանապարհաշինություն և տրանսպորտային բարեփոխումներ. ներկայացված առաջարկների մի մասը համայնքն ընդգրկել է 2023թ. ծրագրերում և բյուջեում:

Նախագծերը կներկայացվեն ավագանու առաջիկա քննարկմանը:

Նմանատիպ նյութեր