211652_close_icon
views-count1100 դիտում article-date 23:16 06-12-2022

Փաստաբանության ձևավորման 104-րդ ամյակը՝ ֆոտոշարքով. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Ազգային պատկերասրահի Որմնանկարների ցուցասրահում այսօր հանդիսություն էր: ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհավորեց  մասնագիտական օրվա և փաստաբանության ձևավորման 104-րդ ամյակի առթիվ:

Նա հանդես էր եկել ուղերձով, որում մասնավորապես ասված էր․ «Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ բոլոր փաստաբաններին՝ փաստաբանի դժվարին առաքելությունը հանձն առնելու և մեր համայնքի համբավն ու հեղինակությունը բարձր պահելու համար:

Անխոս, յուրաքանչյուր փաստաբանի հաջողությունը համայնքի հաջողությունն է: Հպարտորեն կարող եմ արձանագրել, որ փաստաբանական համայնքը հավատարիմ մնալով փաստաբանի վարքագծի կանոններին և փաստաբանական էթիկայի սկզբունքներին, բարձր հեղինակությամբ ու իրավական համակարգում շարունակաբար ամրապնդվող պրոֆեսիոնալ ազդեցությամբ նպաստում է մեր երկրում արդարադատության հաստատմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս»:

Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր