211652_close_icon
views-count1554 դիտում article-date 14:34 06-01-2023

Ինչու՞ վարչապետը, նախագահն ու պաշտոնյաները չեն մասնակցել Կաթողիկոսի մատուցած պատարագին․ NEWS.am

Ինչպես նախորդ երկու տարում, այնպես էլ այս անգամ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի մատուցած հայրապետական պատարագին Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ, չի մասնակցել․ ներկա է եղել միայն հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Գրում է NEWS.am-ը։

Հարցին, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաները չեն մասնակցում Վեհափառի մառուցած Սուրբ Ծննդյան պատարագին, Մարուքյանն արձագանքեց․ «Մարդիկ, կարող է, տարբեր եկեղեցիներ են գնում կամ չեն գնում, կարծում եմ՝ դա յուրաքանչյուր մարդու գործն է։ Հեռուն գնացող հետեւություններ չէի անի։ Երեկ եղել է նաեւ վարչապետի ուղերձը Սուրբ Ծնունդի կապակցությամբ, սա այն թեման չէ, որ քաղաքականացնենք»։

Տեսանյութը՝ NEWS.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր