211652_close_icon
views-count1004 դիտում article-date 21:15 12-01-2023

Վարչապետ ներկայացող անձն ամբողջովին սնանկ է. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Շատ քիչ մարդ կա, ում համար արդեն պարզ չէ, որ վարչապետ ներկայացող անձն ամբողջովին սնանկ է.

 -պատերազմը պարտվել է,
- խաղաղությունը պարտվել է,
-ռեֆորմների հարցում անկարող է,
-կառավարման համակարգը կոլապսի է վերածել,
-արտաքին քաղաքականությունն ի չիք է դարձրել,
-պաշտպանական ոլորտն ամբողջովին տապալել է,
-ապագայի հեռանկար չունի, անգամ ներկայի համար պատասխանատու չէ,
- միջազգային ասպարեզում հայ ազգը դարձրել է ծաղրի առարկա,
-ներքին ասպարեզում ազգը վերածել է ամբոխի:

Ցուցակը կարելի է շարունակել: Վերը նշվածներից անգամ մեկի առկայության պարագայում նա պետք է վռնդվեր: Նա պետք է հեռացվի, սակայն  նրա հեռացման համար պետք է լինեն հեռացնողներ, նաև պետք է մի փոքրիկ հարցի պատասխան լինի, իսկ ովքեր են նրան փոոխարինելու, թեկուզ՝ ժամանակավորապես, մինչև հասկանանք, ինչ ենք անելու:
Այս երկու հարցի պատասխաններն են հիմա ամենաառանցքայինը: 

Հեռացնողները
Նրան հեռացնելու համար պետք է որոշումների կայացման կենտրոն, այսինքն լինեն մարդիկ, որոնք ի վիճակի են միասնական որոշում կայացնել, ունեն նման որոշում կայացնելու թափանցիկ ընթացակարգ: Դա չպետք է լինի նեղ թիմ, չպետք է լինի փակ խմբակ, կամ կուսակցություն: Դա պետք է լինի թափանցիկ ֆորմատ, բոլորի համար բաց ու ընդհանուր մոբիլիզացիայի համար մեխանիզմներ ունենա:

Ովքեր պետք է պատասխանատվություն ստանձնեն:
Պետք է լինի մի մեխանիզմ, որ այդ մարդիկ ընտրվեն մինչ ընտրությունները, մաքսիմալ մարդկանց մասնակցության միջոցով: Ինչպես ընտրվեն, քննարկման թեմա է, մեխանիզմներ կարելի է գտնել:
Կամ կարող ենք դա անել, կամ սկսենք հավաքել ճամպրուկները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր