211652_close_icon
views-count685 դիտում article-date 22:21 18-01-2023

Արցախի արդարադատության նախարարության համակարգում գործող մարմինները հոնվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի

Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում էներգամատակարարման և գազամատակարարման խափանումներով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումներն ու նախարարության համակարգում գործող մարմինները հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի և քաղաքացիներին սպասարկման ծառայություններ կմատուցեն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ «Արցախէներգո» ՓԲԸ կողմից հրապարակվող հովհարային անջատումների գրաֆիկի հաշվառմամբ:

Այս մասին հայտնում են ԱՀ Արդարադատության նախարարությունից:

ԱՀ արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումների և նախարարության համակարգում գործող մարմինների հասցեներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ :

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (097) 291329 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր