211652_close_icon
views-count1279 դիտում article-date 13:57 19-01-2023

Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր