211652_close_icon
views-count2296 դիտում article-date 14:33 19-01-2023

Մեզ մոտ 3 զինվորական է․ ինչ իրավիճակ է Այրածքաբանության կենտրոնում. Կարինե Բաբայան․ Oragir.news

Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն ընդունվել է 3  զինվորական. Երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ այրվածքաբանության բաժանմունքում: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Այրվածքաբանության ազգային կետրոնի փոխտնօրեն բուժական գծով, նախարարի խորհրդական այրվածքաբանության գծով Կարինե Բաբայանը: Գրում է Oragir.news-ը։

Նրա խոսքով, վերակենդանացման բաժանմունքում գտնվողների վիճակը գնահատվում է ծանր, այնտեղ կա նաեւ շնչուղիների այրվածք: «Նրանք գտնվում են վերահսկողության տակ, կատարվում են վիրակապություններ: Նախնական ախտորոշումը եւ ծանրության աստիճանը որոշվել են: Երրորդ զինվորի վիճակը ավելի կայուն է, բավարար: Նրա մոտ ստորին վերջույթների այրվածքներ են՝ բոցով: Բոցն ավելի խորն է այրում, բնականաբար, խորը այրվածքներ կան: Երրորդ կարգի կամ գուցե ավելի խորը: Բոլոր երեքն էլ բոցից են այրվել»,-ասաց նա:

Տեսանյութը՝ Oragir.news
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր