211652_close_icon
views-count858 դիտում article-date 12:45 20-01-2023

Հայաստանը շարունակելու է ամենօրյա ռեժիմով գահավիժել․ Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Քանի դեռ...
   Քանի դեռ դագաղներով իշխանությունը զավթած արյունռուշտ դահիճը շարունակում է մնալ իշխանության՝ 
   - անշիրիմ մնացած զոհվածների, հնադարը հիշեցնող նորստեղծ «զորամասերում» մոխրացած զինվորների, սպանությունների ու ինքնասպանությունների «շքերթը» շարունակվելու է, և՝
   - հաստատուն քայլերով Արցախն արյունածոր վերքի վերածած ու Հայաստան պետության արժանապատվությունը գլխատած քայլարածների ոհմակն էլ շարունակելու է զբաղվել իր իշխանությունը ամրապնդելու «ապագա կա»-ով։ 
   Եվ քանի դեռ հայրենական ընդդիմությունը խորությամբ չի գիտակցել, որ ինքը նույնպես պատասխանատու է ստեղծված ողբերգական իրավիճակի համար (վիժվածքի իշխանության մնալը  հենց դրա  վկայությունն է), Հայաստանը շարունակելու է ամենօրյա ռեժիմով գահավիժել՝ թշնամու կողմից ձևավորած օրակարգով։
      Հ.Գ.  Ողբի՜ հայրենիք, 
                 Որբի՜ հայրենիք։   
                      (Հ. Թ)»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր