211652_close_icon
views-count812 դիտում article-date 19:21 20-01-2023

ՀԳՊԱ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մկրտիչ Այվազյանը

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում 2023 թ. հունվարի 19-ին հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի նիստ:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նիստում քննարկվել և անվավեր է ճանաչվել ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի 2022 թ. դեկտեմբերի 16-ին կայացած ռեկտորի ընտրությունը:

Օրակարգի հաջորդ կետով ՀԳՊԱ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Այվազյանը:

Նմանատիպ նյութեր