Փաշինյանն իր վարչախմբով պետք է օր առաջ հեռանա, որ հնարավորություն ունենանք փրկել Հայաստանի վերջին փշրանքները․ Կոստանյան. Oragir.news
2018թ․ երբեմնի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր սոցիալական ցանցում հայտատարում էր, որ երկու զոհերի կյանքը լրահոսի հերթական վերնագիրը չէ։ Այս մասին այսօր «Համախմբում» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Աննա Կոստանյան, փոխանցում է Oragir.news-ը։
«Այսօր ուզում եմ հիշեցնել իշխանության ղեկն իր ձեռքին պահող Նիկոլ Փաշինյանին, որ 15 այս զոհերը, ովքեր անժամանակ և ոչ մարտական պայմաններում զոհվել են, հայկական լրահոսի հեթական զոհերը չեն և չեն լինելու։ Գործող իշխանությունը, որը շուրջ 5 տարի է օգտվում է հասարակության՝ թմբիրի մեջ գտնվելուց, կարողացել է ամբողջ իշխանությունն իր ձեռքում ուզուրպացնել , խաղալ հասարկության ամենանուրբ նյարդի վրա, համոզել , որ իրենց այլընտրաք չկա, ինքն է Հայաստանի ապագան, որը կարող է երկրում բան փոխել։ Բայց փաստերն այլ բաներ են հուշում։ Հասարակությանը պետք է պարբերաբար հիշեցնել, որ 2018 թվականի հայտնի դեպքերից հետո բոլոր փաստերը հակառակն են ապացուցել, որ այս երկրում որևէ բան չի փոխվել, հակառակն՝ ավելի վատն է գնացել։ 15 կորսված կյանքերից հետո ես ուզում եմ հարցնել հասարակությանը՝ մենք ադյո՞ք հարմարվելու ենք հերթական զոհերի հետ»,-ասաց Կոստանյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում