211652_close_icon
views-count590 դիտում article-date 19:36 23-01-2023

ՀՀ Առողջապահության նախարարը գործուղվել է Կատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմմբ Առողջապահության նախարար Անահիվ Ավանեսյանը գործուղվել է Կատարի Պետություն:

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2023 թվականի հունվարի 24-25-ը գործուղել Կատարի Պետություն (Դոհա)` կատարական կողմի հետ առողջապահության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով:

Անահիտ Ավանեսյանի` Կատարի Պետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի՝ Կատարի Պետություն գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Կատարի Պետություն 2 գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Նմանատիպ նյութեր