Մարտունի քաղաքում կազմակերպվել է աշխատանքային միգրացիայի հարցերին նվիրված լրագրողական այց եւ քննարկում
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի միջեւ աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց լրագրողական այց Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնք:
Այցի ընթացքում լրագրողները հանդիպեցին Հայաստանի Հանրապետություն վերադարձած աշխատանքային միգրանտներին եւ ծրագրի փորձագետներին ու քննարկեցին միգրանտների հիմնական խնդիրները, հնարավոր լուծման ուղիները: Այցի նպատակն էր՝ իրազեկել աշխատանքային միգրանտներին ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունների մասին եւ վեր հանել նրանց հուզող հիմնական խնդիրները:
Հանդիպման ընթացքում Հայկական Կարիտաս ԲՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը միգրանտներին ներկայացրեց ՌԴ միգրացիոն օրենսդրության 2021 թվականի դեկտեմբերի 29-ից եւ 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած միգրացիոն օրենսդրության փոփոխությունները:
Նա մասնավորապես նշեց, որ 2023 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ երկրների այն քաղաքացիները, ովքեր ՌԴ մուտք գործելիս միգրացիոն քարտի «Այցի նպատակը» տողում «Աշխատանք» բառը չեն նշել, սակայն հետագայում մտափոխվել են եւ ցանկանում են աշխատել, այժմ կարող են այցելել Միգրացիոն հարցերի գերատեսչության տարածքային կենտրոն եւ, առանց սահման հատելու, այցի ցանկացած այլ նպատակ փոխարինել «Աշխատանք» բառով: Բայց եթե «Աշխատանք»-ը այցի այլ նպատակով փոխարինել հնարավոր չէ, այդ պարագայում պարտավոր են հատել ՌԴ սահմանը եւ նորից մուտք գործել՝ արդեն նշելով այլ նպատակ:
«2023 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա աշխատողների հարկերը հավասարեցվել են ՌԴ քաղաքացիների հարկերին եւ կազմում են աշխատավարձի 43.5 տոկոսը, նախկին 37.2 տոկոսի փոխարեն: Հնարավոր է, որ գործատուները փորձեն խուսափել պայմանագիր կնքելուց, սակայն պայմանագրի բացակայությունը հիմք է՝ միգրացիոն հաշվառումը չերկարացնելու համար, իսկ միգրացիոն հաշվառման բացակայությունը հիմք է՝ մուտքի արգելք դնելու համար»,- ՌԴ-ում միգրանտների վճարելիք հարկային փոփոխությունների մասին աշխատանքային միգրանտներին եւ լրագրողներին տեղեկացրեց Տաթեւիկ Բեժանյանը։
Ծրագրի ռուսաստանյան գործընկեր «Թոնգ ջահոնի» հասարակական կազմակերպության նախագահ Վալենտինա Չուպիկը մանրամասն ներկայացրեց միգրացիոն իրադրությունը ՌԴ-ում, նաեւ այն մասին, թե ինչ է սպասվում 2023 թվականին ՌԴ մեկնող միգրանտներին՝ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակում: Նա տեղեկացրեց միգրանտների նկատմամբ կիրառվող համոզելու կամ ստիպելու մեթոդների մասին՝ զինվորական ծառայության պայմանագիր կնքելու հարցում:
«Պետդումա է մտել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի 2023 թվականի մարտի 1-ից ՌԴ-ից ցամաքային ճանապարհով մեկնել ցանկացող բոլոր անձինք, անկախ քաղաքացիությունից, սահմանահատումից մեկ շաբաթ առաջ պարտավոր են պատկան մարմիններին տեղեկացնել իրենց մեկնելու մտադրության մասին։ Սա հատկապես խնդիրներ կարող է առաջացնել երկքաղաքացիների համար, ովքեր կցանկանան սահմանը հատել իրենց ոչ ՌԴ անձնագրով: Մեկշաբաթյա ժամկետը ՌԴ սահմանապահների համար լիովին բավարար ժամանակ է, որ ճշտեն, թե ունի արդյոք տվյալ անձը նաեւ ՌԴ քաղաքացիություն, թե՝ ոչ: Բանը նրանում է, որ նոր մոբիլիզացիայի պայմաններում տղամարդկանց մեկնումը երկրից սահմանափակվել է», -նշեց Վալենտինա Չուպիկը:
Նա նաեւ միգրանտներին տեղեկացրեց, որ Մոսկվայի տարածաշրջանում կրկնակի բուժզննման ցուցում ունեցող միգրանտները, որոնց մոտ իբրեւ թե հայտնաբերվել է որեւէ ինֆեկցիոն հիվանդություն եւ նախկինում գումարներ էին կորզում կրկնակի բուժզննումներ եւ կեղծ բուժումներ անելու համար, այլեւս պարտավոր չեն վճարել 2-րդ անգամ՝ այդ հետազոտություններն անցնելու համար: Նրանք պետք է հենց նույն տեղում 2-րդ անգամ անվճար անցնեն այդ հետազոտությունները, իսկ վերահաստատվելու դեպքում պետք է ուղղորդվեն բժշկական այլ մասնագիտացված հաստատություն՝ բուժման նպատակով: Այդ պարագայում օտարերկրացու բուժումը կազմակերպվում է անվճար:
Այցի ընթացքում մեդիա դաշտի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան՝ դեմառդեմ հանդիպելու, զրուցելու, հարցազրույցներ անելու աշխատանքային միգրանտների եւ նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաեւ՝ ՀՀ Միասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի տնօրեն Զոհրաբ Շահինյանի եւ ծրագրի փորձագետների հետ:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հիմնադրվել է 1995 թվականից եւ իրականացնում է 60 բարեսիրական եւ զարգացման տարբեր ծրագրեր Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի մարզերում եւ Երևան քաղաքում:
Միգրացիայի ոլորտում կազմակերպությունը սկսել է իր աշխատանքները 2005 թվականից:
«Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի միջեւ աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում» ծրագիրն իրականացվում է 2019 թվականից, Կարիտաս Ֆրանսիայի ֆինանսավորմամբ, ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում, Ղրղզստանում , Ուզբեկստանում եւ Ռուսաստանում իրականացնել աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանություն, Հայաստանում եւ Ղրղզստանում նախամեկնումային խորհրդատվության տրամադրում, ՌԴ-ում՝ միգրանտների շահերի եւ իրավունքների պաշտպանություն, անվճար իրավաբանական խորհրդատվություն եւ իրավական աջակցություն: