211652_close_icon
views-count3275 դիտում article-date 21:10 25-01-2023

«Չե՞ս ամաչում, աշխարհ, ի՞նչ ես ուզում այս ժողովրդից»․ Նկարիչը ստեղծագործել է Բերձորի միջանցքի թեմայով. aravot.am

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը պատրաստվում է հոբելյանական ցուցահանդեսի, որտեղ վերջին տարիների աշխատանքներն են ներկայացվելու։

Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետն ասաց, որ դրանից մեկն էլ թշնամու կողմից Բերձորի միջանցքի շրջափակման թեմայով է։

Ժողովրդական նկարիչն ասում է՝ շատ է ազդվել պատերազմից, իր խոսքով՝ մեր երկրի հանդեպ թշնամությունից ու այդ թեմաներով մի քանի կտավներ է ստեղծել։

«Բերձորի միջանցքը փակելու թեմայով աշխատանքը երկու շաբաթ առաջ է ստեղծվել։ Այնքան մեծ ցավ եմ ապրում, զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող է 21-րդ դարում Հայաստանն այսպիսի վիճակում հայտնվել․․․»,-ասում է Փարավոն Միրզոյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր