ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Հայոց բանակի տոնը
Հայաստանում ՌԴ դեսպանատունը ՀՀ ԶՈւ կազմավորման 31-ամյակի առթիվ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության բոլոր զինծառայողներին և քաղաքացիներին։
«Մարտական եղբայրությունը դարեր շարունակ ամրապնդել է ռուս և հայ ժողովուրդների սերտ ու բազմազան կապերը, ավելի ամուր դարձրել դրանք։ Այսօր` ճակատագրական մարտահրավերների պայմաններում, դա կարևոր գործոն է մեր երկրների անվտանգության և ինքնիշխանության ապահովման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։