211652_close_icon
views-count766 դիտում article-date 22:37 27-02-2023

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին աճել է 10.5 տոկոսով

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվարին 10.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվարի նկատմամբ։

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է տվյալները։

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.4%–ով, իսկ ծառայությունների ծավալն աճել է 25.9%–ով։

Առևտրի շրջանառությունն աճել է  17.7%–ով, շինարարության ծավալն աճել է  12.2%–ով։

Արտահանման  ծավալն աճել է 130.0%–ով, իսկ ներմուծման  ծավալը՝  72.5%–ով։

Նմանատիպ նյութեր