211652_close_icon
views-count1069 դիտում article-date 16:12 28-02-2023

ԱՄՆ դեսպանը հիացմունք է հայտնել Հայաստանի հարուստ պատմական ժառանգության ու եզակի մշակույթի վերաբերյալ

Երևան ժամանելուց հետո, կարճ ժամանակ անց, դեսպան Քվինն այցելեց «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»՝ ծանոթանալու հայկական և ժամանակակից արվեստի լավագույն նմուշներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«Դեսպանն իր հիացմունքը հայտնեց Հայաստանի հարուստ պատմական ժառանգության ու եզակի մշակույթի վերաբերյալ։ Նա գովեստով նկատեց հայաստանաբնակների և սփյուռքահայերի համագործակցությունը ինչպես երկրի զարգացման, այնպես էլ մշակութային ժառանգության հանրահռչակման հարցում», - նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր