211652_close_icon
views-count4045 դիտում article-date 11:11 03-03-2023

Լեզվի կոմիտեի թողտվությամբ, ԵՊՀ-ում տոտալ անգրագիտություն է խրախուսվում․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը.

«ԵՊՀ-ն այլևս օրենքից դուրս է:

Այդ մասին, Հայաստանի Հանրապետության անունից, ազդարարում է Լեզվի կոմիտեի առաջնորդ товарищ Гюрджинянը:

Ուրեմն, ԵՊՀ-ի բարձրաստիճան պաշտոնյան, միաժամանակ՝ հռչակավոր իրավաբանը, ԵՊՀ-ի պաշտոնական ձևաթղթի վրա թվով 117 հատ ուղղագրական, կետադրական և այլ բնույթի սխալներով գրություն է հրապարակում: Ծանոթանալով գրությանը և չհերքելով դրանում առկա սխալների վերաբերյալ պնդումը, Լեզվի կոմիտեի առաջնորդ товарищ Гюрджинянն ազդարարում է, որ «մատնանշած փաստով ԵՊՀ-ի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու հիմք չկա»: Այսինքն, փաստը կա, այն չի հերքվում, սակայն .... դեմներս ԵՊՀ-ն է:

Բազմազան ՍՊԸ-ների, ԱՁ-ների, տոնավաճառի և կիսափողոցային առևտրականների նկատմամբ Լեզվի կոմիտեն վարույթ հարուցելու հիմք ունի, իսկ ԵՊՀ-ի նկատմամբ չունի:

Դա նշանակում է, որ ԵՊՀ-ն այլևս «Լեզվի մասին» ՀՀ օրենքից դուրս է:

Լեզվի կոմիտեի թողտվությամբ, ԵՊՀ-ում տոտալ անգրագիտություն է խրախուսվում»:

Նմանատիպ նյութեր