211652_close_icon
views-count1093 դիտում article-date 11:26 08-03-2023

Ոչինչ չխնայենք մեր սիրելի մայրերի, քույրերի, դուստրերի, մեզ շրջապատող կանանց օրը տոն դարձնելու համար․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ կանայք,   

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մարտի 8-ն արմատավորված է որպես կանանց տոների միամսյակի մեկնարկ, ինչը կնոջ անգնահատելի դերի, մեծագույն հարգանքի եւ սիրո ապացույցն է:

Խոնարհում եւ հարգանք որդեկորույս մայրերին. ձեր ավանդը մեր հայրենիքին անուրանալի է: Ամենաջերմ մաղթանքներս զինվորների մայրերին, կանանց, դուստրերին, առանձնահատուկ ակնածանքի խոսքեր հայրենիքի պաշտպանությանը ծառայող մեր քույրերին:

Սիրելի' կանայք, շնորհակալություն ձեզ բոլոր ոլորտներում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու նվաճումների համար, ներելու ու նվիրվելու բացառիկ տաղանդի եւ ոգեշնչման աղբյուր լինելու համար:

Այսօր կանանց իրավունքների պաշտպանության օրն է եւ զերծ մնալով բոլոր տեսակի վիճակագրական տվյալներ հրապարակելուց՝ պարզապես ի սրտե շնորհավորենք եւ ոչինչ չխնայենք մեր սիրելի մայրերի, քույրերի, դուստրերի, մեզ շրջապատող կանանց օրը տոն դարձնելու համար»:

Նմանատիպ նյութեր