211652_close_icon
views-count1510 դիտում article-date 14:46 10-03-2023

Հիմա մեզ կրկին պառակտում են, որ նորից կոտորեն․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Մենք, այսօր՝ Հայաստանը և ժողովուրդը, ապրում ենք նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ, Յոզոֆ Գեբելսի նկարագրածով.

«խլիր ժողովրդից նրա պատմությունը և մի սերունդ հետո նա կվերածվի ամբոխի, իսկ ևս մի սերունդ հետո նրան կարելի է կառավարել հոտի նման...»: Գեբելս.

Բացատրեմ.
Մեզնից 2018-ին խլեցին երրորդ Հանրապետության պատմությունը, և մենք դառանք ամբոխ. 2020-ին խլեցին մեր մատաղ սերունդը, որը պատրաստեր Հայրենիքի համար պայքարել և զոհվել հանուն Անկապության, և 2021-ի ընտրությունների արդյունքով, մեզ սկսեցին կառավարել իբրև հոտ, ցավալի է չէ՞, բայց իրականություն:

Մեզ միշտ հեշտությամբ պառակտել են նոր կոտորել, մեր ամրոցի դռները հայն է ներսից բացել՝ կոտորել... Տիրելով Հայոց լեռնաշխարհը՝ կրկին կոտորել... 

Հայ ժողովուրդը, պատմությունից դաս չքաղելով դարեր է անցել դժողքի միջով, այդպես էլ խելք չհավաքելով: Եվ հիմա, մեզ կրկին պառակտում են, որ նորից կոտորեն, և կոտորելով տանեն՝ դեպի Դեր Զորի ճամփաներ...»

Նմանատիպ նյութեր