Եթե Ֆրանսիայի միջնորդությունը Ադրբեջանին դուր չի գալիս, եկեք հնգակողմ անենք՝ Գերմանիային էլ հրավիրենք, ԱՄՆ-ին էլ հրավիրենք. Փաշինյան
Եթե Ֆրանսիայի միջնորդությունը, քառակողմ տրամաբանությունը Ադրբեջանին դուր չի գալիս, այդտեղ էլ լուծում կա, եկեք հնգակողմ անենք, եկեք Գերմանիային էլ հրավիրենք, ԱՄՆ-ին էլ հրավիրենք, մենք պատրաստ ենք: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բրյուսելի ֆորմատին էլ ենք պատրաստ իմ ասած սկզբունքի հիման վրա, որ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները սկսենք իրագործել: Մենք պատրաստ ենք հետագա բանակցային գործընթացին»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ այս պահին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ, բայց ինքը երբեք չի խուսափել հանդիպումից. «Բայց պետք է լինեն երաշխիքներ պայմանավորվածությունների կատարման մասին: Մյունխենում ասվեց, որ պետք է քննարկենք անվտանգությունն ու երաշխիքները, երկու հանդիպումից հետո դարձավ ինտեգրացիա: Այս բառերի մեջ կիլոմետրերով տարբերություն կա: Եթե Ադրբեջանը այս բանակցություններն օգտագործում է էսկալացիաներ արդարացնելու համար, դա ընդունելի տարբերակ չէ մեզ համար: Բանակցությունները պետք է կայունության երաշխիք դառնան»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Փաշինյանը միայն նշեց. «Մենք հույս ունենք, որ այն պայմանավորվծությունները, որ ձեռք են բերվել դեռեւս հուլիսին, դրանք կկատարվեն: Խոսքը առնվազն երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու մասին է»: