211652_close_icon
views-count928 դիտում article-date 17:32 14-03-2023

Արարատ Միրզոյանն առաջիկայում կայցելի Մոսկվա

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն առաջիկայում կայցելի Մոսկվա, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ 2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ՌԴ մայրաքաղաքում ոչ թե չեղարկվել է, այլ՝ հետաձգվել. - «Այդ իրավիճակում պետք էր, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը լինի Երևանում»։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր համապատասխան հարցին ի պատասխան հայտնել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Մոսկվա նախապատրաստվում է։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները։

Նմանատիպ նյութեր