211652_close_icon
views-count1564 դիտում article-date 18:18 14-03-2023

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Ներքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝  ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը, ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը, աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչությունը,  ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, իրավաբանական վարչությունը, հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը, փորձաքրեագիտական վարչությունը:

Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը, միջազգային համագործակցության վարչությունը, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը,  ֆինանսաբյուջետային վարչությունը, տնտեսական վարչությունը, փաստաթղթաշրջանառության ապահովման վարչությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչությունը, զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության վարչությունը:

Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ Վարչապետի որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ։

Կանոնադրության հաստատումից հետո Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է լինելու հաստիքների թվի հաստատմանն ու ստորաբաժանումների կադրային համալրմանը։

Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվել են նաև ոստիկանության, փրկարար և միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների կանոնադրությունները։

Նմանատիպ նյութեր