211652_close_icon
views-count1522 դիտում article-date 14:53 15-03-2023

Ի՞նչ զինատեսակներ է 2022 թվականին ձեռք բերել ՀՀ ՊՆ-ն. նախարարի զեկույցը ԱԺ հանձնաժողովի նիստում

2022 թվականին Հայաստանի զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով։ Մարտի 15-ին՝ Ազգային ժողովում, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում, այս մասին հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով «2022 թվականին ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվությունը (2021-2026թթ.): Գրում է NEWS.am-ը։

Ձեռք են բերվել նաեւ հակատանկային զինատեսակներ, ՀՕՊ միջոցներ եւ դրանց արդիականացված համակարգերը։ «Պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել նաեւ թրթուրավոր եւ անիվներով ինժեներական սարքավորումներ, ականազերծման միջոցներ, քողարկող ցանցեր, կապի միջոցներ, ականանետեր, նռնականետեր, օպտիկական սարքեր, տարատեսակ զինամթերք, ինչպես նաեւ այլ տեսակի զենքեր եւ զինտեխնիկա»,- ասաց Պապիկյանը չխորանալով մանրամասների մեջ։

Նմանատիպ նյութեր