211652_close_icon
views-count1066 դիտում article-date 18:35 16-03-2023

Երևան է ժամանել ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան պատվիրակությունը

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով մարտի 16-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ:

«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը:

Նմանատիպ նյութեր