Տավուշի մարզպետը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ
Մարտի 24-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ով այցելել էր Տավուշի մարզ աշխատանքային հանդիպման նպատակով։ Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից:
«Հանդիպմանը ներկա էին նաև փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը, Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը և պատվիրակության մի շարք անդամներ:
Հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցը։ Քննարկվել են նաև փոխշահավետ համագործակցության հեռանկարները։
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն խոսեց գործընկերային հարաբերությունների հաստատման մասին, որին մեծապես նպաստում են ցուցահանդեսային և տոնավաճառային միջոցառումները, գործունեության կոնկրետ ոլորտին նվիրված թեմատիկ միջոցառումները և ընկերությունների ներկայացուցիչների մասնավոր այցերը։
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար՝ հավելելով, որ մարզեր այցելելն իր աշխատանքի կարևոր մասն է։ Նա նշեց, որ անհրաժեշտ է պահպանել ու զարգացնել բարեկամական հարաբերությունները։
Դեսպանն այցելեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, որտեղ հանդիպեց ուսանողների և Իջևանի Ռուսական տան կոնտակտային կենտրոնի ղեկավար Մարատ Զուրաբյանի հետ, ով խոսեց Կոնտակտային կենտրոնի գործունեության մասին։
Այնուհետև Սերգեյ Կոպիրկինը Իջևանի Ռուսական կենտրոնում այցելեց ռոբոտաշինության բաց դասին։ Դեսպանը գրքեր նվիրեց ուսանողներին և աշակերտներին և հաջողություն մաղթեց ուսման մեջ։
Հանդիպման ավարտին ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի հետ շրջայց կատարվեց «Ij Grand Textile» հագուստի ֆաբրիկայում»։