211652_close_icon
views-count745 դիտում article-date 09:29 02-04-2023

Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիս և Աշտարակ քաղաքներում մառախուղ է․ Լարսը բաց է

րկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Սարավան-«Զանգեր» հատվածում (տեղ-տեղ առկա է մերկասառույց), Գորիս և Աշտարակ քաղաքներում մառախուղ է: 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր