211652_close_icon
views-count862 դիտում article-date 14:58 04-04-2023

Մոսկվայում մեկնարկել են բանակցությունները Թուրքիա-ՌԴ-Իրան ձևաչափով

ՌԴ ԱԳՆ-ի Ընդունելությունների տանը մեկնարկել են ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները, տեղեկացրել են ռուսական ԶԼՄ-ները։

Երեքշաբթի առավոտյան մինչեւ ժամը 10-ը առանձնատանն են մոտեցել ռուս դիվանագետների ավտոմեքենաները, այդ թվում՝ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի ավտոմեքենան։ Այնուհետեւ շենքին են մոտեցել իրանցի դիվանագետների եւ դեսպանության մամուլի ծառայության աշխատակիցների մեքենաները, Իրանի պատվիրակությունը գլխավորում է ԱԳՆ-ի քաղաքական հարցերի գծով խորհրդական Ալի Ասղար Հաջին։ Այնուհետեւ ժամանել է Թուրքիայի պատվիրակությունը։ Մոսկվայի բանակցություններում այն գլխավորում է փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։

Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել էր, որ ապրիլի 3-4-ին Մոսկվայում նախատեսվում են ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ փոխնախարարների բանակցությունները։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մոսկվայում տեղի է ունենում խորհրդակցությունների շարք՝ ՌԴ-ի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստման շրջանակում։

Նմանատիպ նյութեր