211652_close_icon
views-count1393 դիտում article-date 15:57 04-04-2023

2023թ. փետրվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 692 266. Աճը՝ 7,1 տոկոս. ՊԵԿ

Հարկ վճարողների կողմից 2023 թվականի փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 692 266, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 189-ով կամ 7.1%-ով: Տեղեկացնում է ՊԵԿ-ը։ 

Միաժամանակ Կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`  2023 թվականի մարտ ամսվա ընթացքում իրականացվել է 53.7 մլն գործարք` 917.6 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  6.3 մլն գործարքով կամ 13.3%-ով, իսկ արժեքային` 216.9 մլրդ ՀՀ դրամով կամ 31.0%-ով:

Նմանատիպ նյութեր