211652_close_icon
views-count1159 դիտում article-date 14:31 08-04-2023

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավարությունը հանդիպել է Գեղարքունիքի մարզի դպրոցականների հետ

Զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 6-7-ը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի 12-րդ դասարանների աշակերտների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Գնդապետ Երոյանը աշակերտներին է ներկայացրել ընդունելության նոր կարգը, կրթական ծրագրերը, ինչպես նաև արտասահմանում ուսանելու տարատեսակ հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ռազմական համալսարանի կուրսանտները, ովքեր սերնդակիցներին են ներկայացրել իրենց ընտրած պատվաբեր մասնագիտության կարևորությունը, համալսարանի հագեցած առօրյան և ուսումնական գործընթացը:

Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր