211652_close_icon
views-count913 դիտում article-date 12:53 09-04-2023

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է․ ՓԾ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ 

Փակ են  Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի  Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  բաց է մարդատար ավտոմեքենաների համար։

Նմանատիպ նյութեր