211652_close_icon
views-count1666 դիտում article-date 13:38 10-04-2023

ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող. Նրա հետ եղել է եւս մեկը. ՀՀ ՊՆ

Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս 1 զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել էին 2 ադրբեջանցի զինծառայողների անհետ կորելու մասին։ Նշվել է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Նմանատիպ նյութեր