211652_close_icon
views-count1069 դիտում article-date 18:41 14-04-2023

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզում (բացի Մարտունի քաղաքից) տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նմանատիպ նյութեր