211652_close_icon
views-count940 դիտում article-date 22:00 14-04-2023

Գյումրիում եռամսյա ժամկետով փակ կլինի Հաղթանակի պողոտայի՝ Տերյան փողոցից Սպանդարյան ընկած ճանապարհահատվածը

Գյումրիում իրականացվելիք փողոցաշինական ծրագրի շրջանակներում ապրիլի 18-ից եռամսյա ժամկետով փակ կլինի Հաղթանակի պողոտայի՝ Տերյան փողոցից (Ձիթողցյանների թանգարանի մոտից) մինչև Սպանդարյան փողոց ընկած ճանապարհահատվածը: Տեղեկացնում են Գյումրիի քաղաքապետարանից։

Շրջանցող ճանապարհ առաջարկվում է Տերյան-Սունդուկյան խաչմերուկով Սպանդարյան-Սունդուկյան խաչմերուկ՝ աջ, ձախ և ուղիղ ուղղություններով:

 

Նմանատիպ նյութեր