211652_close_icon
views-count979 դիտում article-date 12:40 27-04-2023

Ալիևն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը Բաքու ժամանաելուց հետո հայտարարել էր, որ Ֆրանսիան գիտի, թե որքան կարևոր է պահպանել խաղաղությունը տարածաշրջանում. նա վճռականորեն հանձնառու է դրան: 

«Ժամանել եմ Բաքու՝ սկսելու իմ ճանապարհորդությունը դեպի Կովկաս՝ Ադրբեջան, Հայաստան, ապա Վրաստան։ Ֆրանսիան գիտի, թե որքան կարևոր է պահպանել խաղաղությունը տարածաշրջանում։ Նա վճռականորեն հանձնառու է դրան: Սա այն ուղերձն է, որը ես կփոխանցեմ», - թվիթերյան միկրոբլոգում գրել էր ֆրանսիացի դիվանագետը:

Նմանատիպ նյութեր