211652_close_icon
views-count1153 դիտում article-date 11:44 29-04-2023

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ

Հանրապետության տարածքում ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավարևելյան է՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ն սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Նմանատիպ նյութեր