Բաքվում եղանակի տեսության հեռարձակման ժամանակ ՀՀ-ն ներկայացվում է որպես Ադրբեջան․ ԱԳՆ խոսնակի արձագանքը
Հարևան երկրի ինքնիշխանության նկատմամբ տարածքային նկրտումների հերթական բացահայտ քարոզչությունը. Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի տեսության հեռարձակման ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացվում է որպես Ադրբեջան: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը;
«Հիվանդ պատրանքներն ու թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,- գրել է Բադալյանը:
«Հիվանդ պատրանքներն ու թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,- գրել է Բադալյանը:
Yet another open propaganda of territorial claims towards sovereignty of the neighbor country: weather broadcast on Baku TV shows Republic of #Armenia, incl capital Yerevan, as Azerbaijan. Sick illusions & hostile rhetoric put on show, should be categorically rejected! pic.twitter.com/Tb0z8Wm1O7
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) July 6, 2023