211652_close_icon
views-count1249 դիտում article-date 10:58 10-10-2023

Ավագանու արտահերթ ընտրությունները շիկացնելու էին առանց այն էլ առկա լարված մթնոլորտը. Տիգրան Ավինյան

Վերջին շրջանում շատ խոսվեց ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ. կարծում եմ՝ մեր քաղաքացիները անցնող 5 տարիներին համոզվել են, որ մեր քաղաքական թիմը երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից և ընդունել է դրանց արդյունքները:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու անդրանիկ նիստում իր ելույթում նշեց քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանը:

«Երկրում ստեղծված իրավիճակը, հազարավոր մեր հայրենակիցների ԼՂ-ից բռնի տեղահանվելը բոլորիս պետք է համախմբի ամեն կերպ նրանց աջակցելու, նրանց կարիքները հոգալու եւ նրանց սատարելու գործում, իսկ նոր ընտրությունները, այս փուլում, համենայն դեպս, ոչնչով չէին նպաստելու դրան: Ավելին, շիկացնելու էին առանց այն էլ առկա լարված մթնոլորտը: Այժմ կարծում եմ՝ ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է»,-ասաց նա:

«Շնորհակալություն եմ հայտնում տեղամասեր այցելած բոլոր ընտրողներին՝ անկախ իրենց կատարած ընտրությունից: Ձեր քվեի պաշտպանությունը եղել է կ եւ կմնա մեր հիմնական պարտականությունը: 
Բոլորիդ աջակցությունն եմ հայցում Երեւանը երեւանցիների համար հարմարավետ ու հասանելի դարձնելու գործում», հավելեց Ավինյանը:

Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել միայն ՔՊ-ից Տիգրան Ավինյանը:
 

Նմանատիպ նյութեր