211652_close_icon
views-count1000 դիտում article-date 14:25 10-10-2023

Լույս աշխարհ է եկել 44-օրյայում անմшհացած Աշոտ Վարդապետյանի քույրը (լուսանկարներ)

Հանուն կյանքի. հոկտեմբերի 9-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան: 

Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից:

«Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ այսօր այցելել են Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ երեկ լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան: Վարդապետյանների ընտանիքում Անգելինայի ծնունդը կյանքին նոր իմաստ է հաղորդելու: Փոքրիկին մաղթում ենք անհոգ մանկություն, անամպ երկինք եւ առողջություն:
Աշոտ Վարդապետյանը ծնվել է 2000թ. Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Ծառայել է Լեռնային Ղարաբաղում՝ «Մարտունի 2»-ում։ Պատերազմի օրերին տեղափոխվել է Արցախի հարավային սահման: Հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 25-ին, ընկել է մեկ օր անց՝ հանուն Հայրենիքի:
Աշոտ Վարդապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» և «Գթության մայր» մեդալներով»,-նշված է հաղորդագրության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր