211652_close_icon
views-count1864 դիտում article-date 11:31 11-11-2023

Երևանի քաղաքապետարանում քննարկվում է բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետարանում քննարկվում է Արցախում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ այժմ հստակ չէ տրամադրվելիք գումարի չափն ու ժամկետները։

«Այս հարցով հիմա քննարկումներ կան, հստակեցված չէ գումարի չափը, ինչպես նաև, թե քանի ընտանիքի է փոխհատուցում տրամադրվելու»,- մանրամասնեց մամուլի խոսնակը՝ հավելելով, որ առաջիկա օրերին պարզ կլինի։

Հիշեցնենք, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով արցախցիների բռնի տեղահանման ժամանակ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով, նախնական տվյալներով, մոտ 220 զոհ կա:

ՀՀ Քննչական կոմիտեն, որտեղ պայթյունի գործով քննություն է ընթանում, մահացածների թվի վերաբերյալ կոնկրետ թիվ չի հրապարակել՝ օրեր առաջ լրատվամիջոցներին պարզաբանելով, թե «պատկերն անընդհատ փոխվում է»։

Նմանատիպ նյութեր