Լիահույս ենք, որ մոտ ժամանակներս տեղեկություն կունենանք Ադրբեջանից մեր զինծառայողների վերադարձի մասին. Ալեն Սիմոնյան
Սպասում ենք և լիահույս ենք, որ մոտ ժամանակներս տեղեկություն կունենանք գերիների վերադարձի մասին:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Սպասում ենք, կարծում եմ, որ մոտ ժամանակներում տեղեկություն կունենանք: Մենք էլ ենք լիահույս և սպասում ենք: Պայմանավորվածությունը, որը որ ձեռք է բերվել, որևիցե նորություն դրա հետ կապված, կամ՝ փոփոխություն չկա, գործընթացը ընթացքի մեջ է»,- ասել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: