211652_close_icon
views-count1699 դիտում article-date 09:35 01-01-2024

Մայր Աթոռը ճիշտ որոշում է կայացրել և չի ընդունել Հ1-ի դիտավորյալ նսեմացնող առաջարկը․ Արման Թաթոյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով  հեռարձակելուց Հանրային հեռուստաընկերության հրաժարվելը քաղաքական բարձրագույն մակարդակի ողորմելի որոշում է: Այս մասին գրառում է կատարել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Հայաստանի Հանրապետության ստեղծումից ի վեր` Վազգեն Վեհափառից սկսած, բոլոր կաթողիկոսների ամանորյա ուղերձները  կեսգիշերից առաջ հեռարձակվել են Հանրային հեռուստատեսությամբ, ինչը մշտապես յուրահատուկ հոգևոր խորհուրդ է ունեցել ամբողջ աշխարհի հայերի համար:

Այս ամոթալի որոշումից հետո էլ Կառավարության ղեկավարի ընտանիքին պատկանող լրատվամիջոցով տարածվում են Մայր Աթոռին ու Վեհափառ Տիրոջը զրպարտող ու վարկաբեկող տեղեկություններ: Այդ տեղեկությունները բացարձակ սուտ են:

Այնպես որ Մայր Աթոռը ճիշտ որոշում է կայացրել և չի ընդունել Հ1-ի դիտավորյալ նսեմացնող առաջարկը։ Ու հիմա էլ առանց ամոթի մանիպուլյատիվ մեկնաբանություններ են անում ընդդեմ Մայր Աթոռի»:

Նմանատիպ նյութեր